Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երևանը կհյուրընկալի Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբին

Երևանը կհյուրընկալի Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբին
23.05.2016 | 11:49

Մայիսի 27-ին, ժամը 18:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան) համերգը: Երեկոյի ընթացքում կհնչեն Ջ. Ռոսսինի «Իտալուհին Ալժիրում» օպերայի նախերգանքը, Ֆ. Շուբերտի Սիմֆոնիա N 5 B-Dur, D.485, Մ. Մուսորգսկու «Գիշերը լերկ լեռան վրա», Ա. Հարությունյանի «Կոնցերտ շեփորի և նվագախմբի համար» ստեղծագործությունները, մենակատարներ՝ Ազատ Հարությունյան, Կարապետ Շաբոյան:

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբն այն եզակի կոլեկտիվներից է, որն իր երկացանկի բազմազանությամբ և կատարողական բարձր մակարդակով ակտիվ դերակատարություն ունի քաղաքի մշակութային կյանքում:

Նվագախումբը նաև պարբերաբար համերգներով հանդես է գալիս Հայաստանի մարզերում, Արցախում, Ջավախքում:
1993-ին նվագախմբին շնորհվեց պետական կարգավիճակ, որը ստեղծագործական և կատարողական վարպետության աճի խթան հանդիսացավ:

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ